Օգտվելով ՀՀ վարչապետ նիկոլ փաշինյանի մեզ ընձեռած իրավունքից, ըստ որի ՀՀ֊ում 3 միլիոն վարչապետներից մեկն էլ ես եմ և ի նկատի ունենալով նրա իսկ ազգակործան պառակտիչ քաղաքականությունը, Հայոց Սուրբ Առաքելական եկեղեցու դեմ հրահրած հակասահմանադրական, ազգադավ արշավը, ներքին և արտաքին քաղաքականության մեջ պետականաքանդ ձեռնարկումները, իր իսկ իշխանությունը թշնամի երկրների շահերին ծառայեցնելու հավակնությունները` իրացնելով ինձ բաժին հասած իրավունքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Առ ոչինչ համարել նիկոլ փաշինյանի վարչապետական իրավասությունները` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնից։
Ֆեյսբուքյան գրառումս իրականի համեմատ
Ճիշտ է, որի համար ստորագրում եմ`
ՀՀ վարչապետ` Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ